Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր` Մնացական Մարտիրոսյան) բավարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը՝ երկու ամսով։
Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ժամանեց ԱԱԾ, որտեղ նրան դիմավորեցին ԲՀԿ ներկայացուցիչներն ու Ծառուկյանի կողմնակիցները:
Լրագրողների հետ զրույցում նրա պաշտպանական խմբի ներկայացուիցչները մանրամասնեցին, որ դատարանի այս որոշումը հիմնավորված չէ, գործը բավականին ծավալուն է և դրան ծանոթանալուց հետո համապատասխան հայտարարությամբ հանդես կգան:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու մեջ: