27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Google ընկերությունը պատրաստվում է ցուցադրել իր նոր սմարթֆոնները, որոնք ստացել են Google Pixel 5 և Google Pixel 4a 5G անունները: Մինչ պաշտոնական ցուցադրությունը , համացանցում, սակայն արդեն իսկ հայտնվել են որոշ լուսանկարներ, որունցում ըստ ամենայնի պատկերված են նորույթները, որոնց դիզայնն անսպասելիորեն զարմացրել է շատերին։
Դատելով լուսանկարներից կարելի է ենթադրել , որ Google-ի նոր արտադրանքը ստացել է մուգ գունային երանգ, ալյումինից հետնամաս (բացառությամբ իհարկե տեսախցիկների համար նախատեսված հատվածի), իսկ գաջեթի մի հատվածն էլ պատրաստված է ապակուց։
Սպասվում է, որ ընկերությունն իր նորույթները պաշտոնապես կներկայացնի սեպտեմբերի 30-ին Google-ի կողմից նախատեսված միջոցառման ժամանակ: