364 դիտում, 2020.09.25 22:43

Հայ խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է առաքելությունը

Հայ խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է առաքելությունը

Օրերս հայրենիք է վերադարձել Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողների հերթական զորախումբը:  Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փոխգնդապետ Թադևոսյանի ղեկավարությամբ առաքելություն իրականացրած խաղաղապահները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և կարգապահություն, արժանացել հրամանատարության խրախուսանքին։