182 դիտում, 2020.09.25 22:11

Ես մասնակցել եմ ՍԴ նախագահի ընտրությանը, բայց իմ քվեարկությունը գաղտնազերծելու ցանկություն չունեմ․ Արևիկ Պետրոսյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Ես մասնակցել եմ ՍԴ նախագահի ընտրությանը, բայց իմ քվեարկությունը գաղտնազերծելու ցանկություն չունեմ»,- ՍԴ աշխատակարգային նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՍԴ նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ: Քվեարկությանը մասնակցել է 5 դատավոր, ձայները բաշխվել են երեք «դեմ», երկու «կողմ» հարաբերակցությամբ: