կարևոր
1743 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-25 21:51

Տիգրան Ուլիխանյանը պատգամավորական մանդատը վայր է դնելու․ նա աշխատանքի է անցնելու ՊՎԾ-ում

Տիգրան Ուլիխանյանը պատգամավորական մանդատը վայր է դնելու․ նա աշխատանքի է անցնելու ՊՎԾ-ում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը սեպտեմբերի 28-ին դիմելու է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու հարցով։ Պատգամավորը հաստատել է մամուլում շրջանառվող տեղեկությունը։

«Պատգամավորական մանդատը վայր եմ դնում Պետական վերահսկության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու նպատակով»,- ասաց Ուլիխանյանը։