272 դիտում, 2020.09.25 21:31

Ռիոյի կառնավալը հետաձգվել է անորոշ ժամանակով

Ռիոյի կառնավալը հետաձգվել է անորոշ ժամանակով

Կորոնավիրուսային համաճարակի պատճառով՝ անորոշ ժամանակով հետաձգվել է Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող բրազիլական ամենամյա կառնավալը: Այն պետք է կայանար 2021 թվականի փետրվարին:

Ավելի վաղ որոշվել էր 8 ամսով՝ մինչեւ 2021-ի հոկտեմբերը, հետաձգել նաեւ Սան Պաուլոյի կառնավալը: Բրազիլիան Քովիդ-19-ից ամենաշատը տուժած երկրներից է: Վարակվածների թվով՝ ավելի քան 4 միլիոն 600 հազար, աշխարհում երրորդն է: Այդ երկրում վարակը խլել է մոտ 140 հազար մարդու կյանք: