210 դիտում, 2020.09.25 20:47

Ես ինչ ասել եմ, իմ ասածներից որևէ բան սխալ դուրս չի եկել այս պահի դրությամբ. Հրայր Թովմասյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Ես ինչ ասել եմ, իմ ասածներից որևէ բան սխալ դուրս չի եկել այս պահի դրությամբ»,- ՍԴ աշխատակարգային նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՍԴ դատավոր, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  ՍԴ նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ: Նա ընտրվելու համար անհրաժեշտ նվազագույնը 5 ձայնը չստացավ 9-ից:

Հրայր Թովմասյանն ասաց, որ մեկնաբանություններ չունի, հորդորեց իրադարձությունները դնել իրար կողքի և ինքնուրույն անել եզրակացություններ: