09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
«Ես ինչ ասել եմ, իմ ասածներից որևէ բան սխալ դուրս չի եկել այս պահի դրությամբ»,- ՍԴ աշխատակարգային նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՍԴ դատավոր, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՍԴ նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ: Նա ընտրվելու համար անհրաժեշտ նվազագույնը 5 ձայնը չստացավ 9-ից:
Հրայր Թովմասյանն ասաց, որ մեկնաբանություններ չունի, հորդորեց իրադարձությունները դնել իրար կողքի և ինքնուրույն անել եզրակացություններ: