կարևոր
978 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-25 20:20

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

 Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը կայացել է սեպտեմբերի 25-ին՝ Հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկվել են Սահմանադրական կարգի հիմունքների վերաբերյալ հարցեր։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերի։