312 դիտում, 2020.09.25 19:13

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է մարտական դիրքեր

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է մարտական դիրքեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն սեպտեմբերի 24-ին այցելել է 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի մարտական դիրքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին զեկուցվել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակը, ինժեներական և ամրաշինական աշխատանքների ընթացքը:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ցուցումներ է տվել զորամիավորման հրամանատարին մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման վերաբերյալ, անբասիր ծառայության համար խրախուսել մի շարք զինծառայողների։