358 դիտում, 2020.09.25 18:38

Երվանդ Խունդկարյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ. Էդգար Շաթիրյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երվանդ Խունդկարյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ․ այս մասին քիչ առաջ հայտարարեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

Նա հայտնեց, որ Խունդկարյանը չի ընտրվել, քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր և ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել։ Ընտրության համար անհրաժեշտ էր դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 9-ից 5 ձայն։

Շաթիրյանը տեղեկացրեց, որ կլինեն ՍԴ նախագահի նոր ընտրություններ։