232 դիտում, 2020.09.25 18:16

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Սյունիքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Սյունիքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ երկրի ղեկավարը Սամվել Գրիգորյանին է հանձնել «Մխիթար Գոշ» մեդալը՝ հաջողություններ մաղթելով նրան հետագա աշխատանքում:

Իր հերթին Սամվել Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարին պետական բարձր պարգև շնորհելու համար և վստահեցրել, որ հետագայում ևս շարունակելու է իր ավանդը բերել արդարադատության ոլորտի զարգացման գործում: