180 դիտում, 2020.09.25 17:44

Թուրքիայում ձերբակալվել է Կարսի քաղաքապետը

Թուրքիայում ձերբակալվել է Կարսի քաղաքապետը

Թուրքիայում ձերբակալվել է Կարսի քաղաքապետ, քրդամետ «Ժողովուրդների դեմոկարտական կուսակցության» անդամ Այհան Բիլգենը: Այսօր առավոտյան Թուրքիայի իշխանությունները հրահանգել են ձերբակալել 82 մարդու՝ առանց նշելու մեղադրանքները:

Անկարայի դատախազությունից միայն հայտնել են, որ հանցանքները կատարվել են 6 տարի առաջ տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ: 2014 թվականին Սիրիայի Քոբանի քրդաբնակ քաղաքի վրա «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման իրականացրած հարձակումից ու քաղաքը բռնազավթելուց հետո, Թուրքիայի տարբեր բնակավայրերում բողոքի ցույցեր էին սկսվել՝ Քոբանիում թուրքական բանակի անգործության դեմ: Ցույցերի ժամանակ գրանցված բախումների հետեւանքով 37 մարդ էր մահացել:

Թուրքիայի իշխանությունները մեղադրել էին «Ժողովուրդների դեմոկարտական կուսակցությանը»՝ բողոքի ակցիաները կազմակերպելու համար: Քրդամետ կուսակցությունը հերքել է մեղադրանքը: