166 դիտում, 2020.09.25 16:34

Փարիզում անհայտ անձինք չորս մարդու են վիրավորել Charlie Hebdo-ի նախկին խմբագրության մոտ․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Փարիզում անհայտ անձինք չորս մարդու են վիրավորել Charlie Hebdo-ի նախկին խմբագրության մոտ․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Փարիզում ոստիկանությունը փնտրում է անհայտ անձանց, որոնք վիրավորել են 4 մարդու Charlie Hebdo երգիծական թերթի նախկին խմբագրության մոտ։ Այս մասին հայտնում է ՈՒՆՆ-ը՝ վկայակոչելով AP-ին։

«Փարիզի ոստիկանությունը հայտնում է, որ չորս մարդ է վիրավորվել Charlie Hebdo երգիծական թերթի նախկին գրասենյակի մոտ դանակով հարձակման հետեւանքով, իսկ երկու հարձակվողները թաքնվում են», - գրում է պարբերականը:

Նշվում է, որ Associated Press-ի թղթակիցները, որոնք ժամանել են դեպքի վայր, տեսել են, թե ինչպես է ոստիկանությունը շրջափակել Փարիզի Արեւելքի տարածքը՝ Richard Lenoir մետրոյի կայարանից ոչ հեռու:

Ոստիկանության աշխատակիցն ասել է, որ ոստիկանները «ակտիվորեն փնտրում են» հանցագործներին եւ շրջափակել են տարածքը, ներառյալ Charlie Hebdo-ի նախկին գրասենյակները:

Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 21-ին Փարիզի դատախազությունը դատարան է ուղարկել 14 մեղադրյալների, որոնք, հավանաբար, «լոգիստիկ աջակցություն» են ցուցաբերել այն ահաբեկիչներին, որոնք հարձակում են գործել Charlie Hebdo-ի խմբագրության վրա: Քաղաքացիական կողմերի փաստաբաններն ու հետաքննությունը հույս ունեն, որ Պետեր Շերիֆի ձերբակալությունը կօգնի դուրս գալ այդ հանցագործության պատվիրատուների վրա։