204 դիտում, 2020.09.25 17:08

«Հանուն հոր». ֆիլմը դիտե՛ք այսօր՝ «Երկիր Մեդիայի» երեկոյան եթերում

«Երկիր Մեդիան» այսօր՝ սեպտեմբերի 25-ին, առաջարկում է դիտել «Հանուն հոր» (Во имя отца) ֆիլմը։

Այն նկարահանվել է 1993 թվականին, ռեժիսորն է Ջիմ Շերիդանը:

Այս դրաման հիմնված է իրական իրադարձությունների՝ «Գիլֆորդի քառյակի» պատմության վրա:

1975 թվականին երիտասարդ իռլանդացի Ջերի Կոնլոնը անգլիական արդարադատության կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել մահափորձի համար, որը նա չի կատարել:

Նրա երեք ընկերները, նրա հայրը, հորաքույրը, զարմուհին եւ զարմիկը նույնպես դատապարտվել են հանցակցության համար: Փաստաբան Գերիթ Պերսին փորձում է հասնել գործի վերանայմանը:

Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր Մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։