178 դիտում, 2020.09.25 17:37

Նորվեգիայի թագավորին տեղափոխել են հիվանդանոց

Նորվեգիայի թագավորին տեղափոխել են հիվանդանոց

Նորվեգիայի Հարալդ V թագավորին սեպետեմբերի 25-ի առավոտյան հոսպիտալացրել են: Այս մասին հայտնել է Նորվեգիայի հեռագրական բյուրոն՝ վկայակոդչելով արքայական ընտանիքի մամուլի ծառայությանը:

«Նորին Մեծություն Հարալդ թագավորն այսօր առավոտյան հոսպիտալացվել ք»,- պատասխանել է մամուլի ծառայությունը՝ տեղեկատվություն չհայտնելով պատճառների մասին:

Հարալդ V-ն 83 տարեկան է, նա գահ է բարձրացել 1991 թվականին: Թագաժառանգ Հոկոնը սեպտեմբերի 25-ին հոր փոխարեն կղեկավարի Պետխորհրդի նիստը: Դեռեւս սեպտեմբերի 24-ին թագավորը մասնակցել է Օսլոյում կայացած պաշտոնական միջոցառումներից մեկին: