222 դիտում, 2020.09.25 16:00

ՄԱԿ-ի 75-րդ նստաշրջանում՝ ընդհանուր բանավեճերի ժամանակ, Ալիեւն իր տեսաուղերձը նվիրել է Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքեր հնչեցնելուն

ՄԱԿ-ի 75-րդ նստաշրջանում՝ ընդհանուր բանավեճերի ժամանակ, Ալիեւն իր տեսաուղերձը նվիրել է Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքեր հնչեցնելուն

Ադրբեջանի նախագահը կրկին դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, ՄԱԿ-ի 75-րդ նստաշրջանում՝ ընդհանուր բանավեճերի ժամանակ ունեցած ծավալուն տեսաուղերձը նվիրել Հայաստանին եւ Հայաստանի իշխանություններին քննադատելուն ու հերթական անհիմն մեղադրանքերը հնչեցնելուն:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները, իրենց հայտարարություններում ընդգծել են, որ ստատուս քվոն անընդունելի է: Մենք ողջունում ենք այդ հայտարարությունները, բայց դա բավարար չէ: Գործողություններ են պետք»,-ասել է Ալիեւը՝ հավելելով, թե Մինսկի խմբի բոլոր 11 անդամ երկրները պետք է ակտիվ ներգրավված լինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ հավանաբար նկատի ունենալով եղբայրական Թուրքիային, որը շարունակում է իրավիճակն ապակայունացնող իր դիրքորոշումն ու անվերապահ աջակցություն հայտնում Ադրբեջանին:

Ալիեւը նաեւ Հայաստանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու, մարդու իրավունքները խախտելու, միջազգային մակարդակով փողերի լվացման համար, մեղադրանքներ, որոնք լավագույնս բնորոշում են հենց Ադրբեջանին: