276 դիտում, 2020.09.25 15:38

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը

Արտյոմ Նաղդյանը նշանակվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Իմ կարծիքով, Նաղդյանը մեր լավագույն կառավարիչներից մեկն է, ահռելի փորձառություն ունեցող անձնավարություն է, որովհետև մի շարք միջազգային նախագծերի հանգույցում է կանգնած եղել և շարունակում է լինել: Նա ժամանակակաից հայացքների տեր, երիտասարդ և արտակարգ սրամիտ անձնավորություն է»,- նշել է Խզմալյանը:

Փոխնախարարն ընդգծել է, որ շուտով լսելու ենք պետական ֆիլհարմոնիայի նոր կոնցեպտի, նոր ուղու, նոր հրամայականի մասին: Ըստ Խզմալյանի` չափազանց կարևոր է, որ մենք իմանանք, թե յուրաքանչյուր կառույց ինչ առաքելություն  ունի մեր մշակութային իրականությունում:

Արտյոմ Նաղդյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` մագիստրոսի կոչմամբ: Հետագայում ուսումը շարունակել է ԱՄՆ-ում: Նա մի շարք մշակութային խոշոր միջոցառումների կազմակերպմամբ է հանդես եկել, զբաղվել է պրոդյուսինգով և ֆիլմարտադրությամբ: «Հայ ֆեստ» թատերական և «Ջազ ֆեստ» երաժշտական միջազգային փառատոնների տեխնիկական տնօրենն է: