կարևոր
537 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-25 13:33

Աշտարակ քաղաքում ավտոմեքենաներ են այրվում

Աշտարակ քաղաքում ավտոմեքենաներ են այրվում

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:54-ին, Արագածոտնի Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի դպրոցի մոտակայքում գտնվող տներից մեկի 1-ին հարկում այրվում են կայանած ավտոմեքենաներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։