կարևոր
1243 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-25 13:24

Այսօր դատարանը քննելու է երեք կուսակցությունների ներկայացրած բողոքը

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տեղեկացնում է․

«Այսօր՝ ժամը 17:00, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, Շենգավիթի նստավայրում, քննելու է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի, ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանի և ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված բողոքը։

Դեռևս հունիսի 30-ին «Հայրենիք»-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։ ՀՔԾ-ն, սակայն, մերժել էր քրեական գործի հարուցումը։

Հանցագործության մասին քաղաքական երեք ուժերի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժել էր նաև դատախազությունը, ինչին հաջորդել էր կուսակցությունների ներկայացուցիչների բողոքը առաջին ատյանի դատարան։

Հիշեցնում ենք, որ գործը վերաբերվում է Սահմանադրության ապօրինի փոփոխության ընթացքում թույլ տրված բազմաթիվ հանցագործություններին։

Երեք կուսակցությունների աշխատանքային խումբ»։