01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Արմեն Փամբուխչյանին ԱԻ նախարարի տեղակալ նշանակելու մասին:
Որոշման մեջ ասվում է.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Հիշեցնենք՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը օրերս հրաժարվել էր մանդատից՝ որպես պատճառաբանություն նշելով, որ գործադիրում է անցնելու աշխատանքի:
2 օր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում նա ասել էր, որ կնշանակվի արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնում:
Հիշեցնենք նաեւ, որ մինչև պատգամավոր դառնալը Փամբուխչյանը զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնը: