կարևոր
842 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-25 10:51

Սևանի թերակղզու մոտակայքում ավտոմեքենա է այրվել

Սևանի թերակղզու մոտակայքում ավտոմեքենա է այրվել

Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 25-ին, ժամը 01:05-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Շորժայի թերակղզու մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Արտանիշի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ M-14 ավտոճանապարհի 45-րդ կմ-ին՝ Արտանիշ և Ջիլ գյուղերի միջանկյալ հատվածում, «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և այրվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։05-ին, մարվել՝ 02։10-ին։