266 դիտում, 2020.09.24 21:24

Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

Վարչապետի ստորագրած որոշման համաձայն՝ Սմբատ Գոգյանը սեպտեմբերի 25-ից կազատվի Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:

Հիշեցնենք, որ ԲՈԿ նախագահը վարչապետին հրաժարականի դիմում ներկայացրել էր դեռեւս այս տարվա մայիս ամսին, պատճառաբանելով, որ կրթության եւ գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ եւ ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են: Մամուլում շրջանառվում էին լուրեր, որոնց համաձայն Փաշինյանը չէր ստորագրել այդ հրաժարականը, ընդունել էր նրան եւ հորդորել սպասել:

Նշենք նաեւ, որ Երեւանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանին գիտական աստիճանից զրկելու վերաբերյալ որոշումն ընդունվեց հենց նրա պաշտոնավարման ժամանակահատվածում: Սմբատ Գոգյանը պնդում էր, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, բայց համապատասխան կապերի եւ հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։