338 դիտում, 2020.09.24 20:57

ԵԼ․ Արարատ-Արմենիան դժվարին պայքարում հաղթեց Ցելյեին ու դուրս եկավ որակավորման փլեյ-օֆֆ

ԵԼ․ Արարատ-Արմենիան դժվարին պայքարում հաղթեց Ցելյեին ու դուրս եկավ որակավորման փլեյ-օֆֆ

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կրկնեց նախորդ տարվա պատմական նվաճումն ու դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ, այս մասին հաղորդում է Armsport.am-ը։

Որակավորման 3-րդ փուլում Կամպանյայի թիմը սեփական հարկի տակ մրցեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին»  հետ և հաղթեց լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ։ Լրացուցիչ երկրորդ խաղակեսում Հայստանի չեմպիոնը հախուռն գրահոներ կազմակերպեց, ինչի արդյունքում 111-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոն շեշտակի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ 

Հիշեցնենք, որ խաղի հիմնական ժամանակում դարպասի գրավում չէր արձանագրվել։

 

Այսպիսով, Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում Հայաստանի չեմպիոնը կմրցի սերբական Ցրվենա Զվեզդայի հետ։