234 դիտում, 2020.09.24 20:50

Դոնալդ Թրամփը չի խոստանում, որ խաղաղ կփոխանցի իշխանությունը

Դոնալդ Թրամփը չի խոստանում, որ խաղաղ կփոխանցի իշխանությունը

  
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի խոստանում, որ խաղաղ կփոխանցի իշխանությունը, եթե պարտվի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում:

«Տեսնենք, թե ինչ կլինի»,- Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը ասել է նա եւ հավելել՝ կարծում է՝ ոչ թե կփոխանցի իշխանություն, այլ կշարունակի պաշտոնավարել:

Նա նաեւ կրկին խոսել է այն մասին, որ փոստով քվեարկությունը, որին այս տարի համավարակի պատճառով կդիմեն մեծ թվով ամերիկացիներ, կեղծիքների տեսակետից բավական խոցելի է: