23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը կարևորել է Հայաստանի ոստիկանության և Հնդկաստանի դեսպանատան միջև առկա սերտ համագործակցությունը։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Հնդկաստանի իրավապահ կառույցների միջև փոխգործակցությունն ավելի կամրապնդվի։ Որպես օրինակ՝ Վահե Ղազարյանը հիշատակել է այդ համագործակցության շրջանակներում հայ ոստիկանների մասնակցությունը Հնդկաստանում վերապատրաստման դասընթացներին։
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։
Կիշան Դան Դեվալը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հաջողություն է մաղթել ոստիկանության բարեփոխումների ծրագրերի իրականացման գործում։
Դեսպանն ընդգծել է Հայաստանի և Հնդկաստանի իրավապահ կառույցների արդյունավետ համագործակցությունը հատկապես Ինտերպոլի շրջանակներում, ինչի շնորհիվ պատասխանատվությունից խուսափող հետախուզվողներ են հայտնաբերվում և ներկայացվում արդարադատությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։