348 դիտում, 2020.09.24 20:14

Ռուսաստանում հավաքարարը «պատահաբար» գյուղապետ է ընտրվել

Ռուսաստանում հավաքարարը «պատահաբար» գյուղապետ է ընտրվել

Ռուսաստանի Կոստրոմայի մարզում հավաքարարը բախտի բերմամբ, թե պատահմամբ հաղթել է ընտրություններում ու ընտրվել Պովալիխինսկի գյուղական համայնքի ղեկավար: Սակայն ընտրվելուց հետո կարիերայի անսպասելի թռիչքից շփոթված 35-ամյա կինը խոստովանել է՝ փաստաթղթերի հետ աշխատելու փորձ չունի ու առհասարակ՝ պատկերացում չունի, թե ինչ պարտականություններ ունի գյուղապետը:

Իսկ իր թեկնածությունն էր առաջադրել, քանի որ այդպես էր առաջարկել ընտրություններում իր միակ մրցակիցը՝ վերընտրվել ցանկացող գյուղապետ Նիկոլայ Լոկտեւը, որը, սակայն, գրեթե կրկնակի քիչ ձայն է հավաքել:

Դեպքի վերաբերյալ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Մայա Գրիշինան ասել է, որ անկախ նրանից՝ թեկնածուն ինչ պաշտոն է զբաղեցնում, նա պետք է կա՛մ ընդունի մանդատը, կա՛մ էլ հրաժարվի դրանից, որի դեպքում նոր ընտրություններ պետք է անցկացվեն: Ամեն դեպքում, մանդատից անհիմն հրաժարվելու դեպքում նրա նկատմամբ կարող է կիրառվել սանկցիա, այդ թվում՝ ֆինանսական: