260 դիտում, 2020.09.24 21:12

ՍԴ նիստը կրկին ընդմիջվեց․ ՍԴ նախագահի միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սահմանադրական դատարանի նախագահի միակ թեկնածուն ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն է: Տեղեկությունը լրագրողներին փոխանցեց դատարանի նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը, ավելացնելով, որ ՍԴ աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 10:30-ին:

Շաթիրյանը նաեւ տեղեկացրել է, որ ինքնաառաջադրված թեկնածուն ծրագրային ելույթ է ունեցել, ինչին հաջորդել է հարցուպատասխանը:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։