428 դիտում, 2020.09.24 17:59

Ջալալ Հարությունյանը մարտական դրոշ է հանձնել զորամասերից մեկին

Ջալալ Հարությունյանը մարտական դրոշ է հանձնել զորամասերից մեկին

Սեպտեմբերի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկին է հանձնել մարտական դրոշ: Հանդիսավոր միջոցառման ընթացքում ռազմական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է զորամասի անձնակազմին և համոզմունք հայտնել, որ նրանք այսուհետ առավել մեծ եռանդով ու պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց առջև դրված ծառայողական ու մարտական խնդիրները: Այդ մասին տեղեկացնում են Պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ հանդիսավոր միջոցառման ավարտին զորամասի անձնակազմը դրոշի ներքո կատարել է ԱՀ պետական օրհներգը և իրականացրել հանդիսավոր շարանցում, որից հետո բանակի հրամանատարը զրուցել է զորամասի անձնակազմի հետ, հետաքրքրվել առօրյա ծառայության ընթացքով, սոցիալ կենցաղային պայմաններով ու ծառայության կազմակերպմանն առնչվող տարաբնույթ հարցերով և հետագա անելիքների վերաբերյալ տվել անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ: