332 դիտում, 2020.09.24 17:32

Հարավկորեացի պաշտոնատար անձանցից մեկին Հյուսիսային Կորեայի զինծառայողները նախ կրակել են, ապա յուղ լցրել վրան ու հրկիզել

Հարավկորեացի պաշտոնատար անձանցից մեկին Հյուսիսային Կորեայի զինծառայողները նախ կրակել են, ապա յուղ լցրել վրան ու հրկիզել

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ շաբաթվա սկզբից անհետ կորած համարվող հարավկորեացի պաշտոնատար անձանցից մեկին՝ Հյուսիսային Կորեայի զինծառայողները նախ կրակել են, ապա յուղ լցրել վրան ու հրկիզել:

Իսկ այսպիսի եզրակացության են եկել հետախուզական տարբեր տվյալներն ուսումնասիրելուց հետո: Տղամարդն անհետացել էր սահմանին պարեկություն անող նավից, այնուհետեւ հայտնաբերվել հյուսիսային՝ հարեւանի ջրերում:

Հարավկորեական կողմը չի բացառում, որ այդպես են վարվել՝ համավարակի հնարավոր տարածումը կանխելու համար:

Սեուլը խստորեն դատապարտել է այդ դաժան արարքը, պահանջել հարեւան պետությունից բացատրություն տալ ու պատժել մեղավորներին: Փհենյանը դեռ չի մեկնաբանել այս հայտարարությունը: