Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ շաբաթվա սկզբից անհետ կորած համարվող հարավկորեացի պաշտոնատար անձանցից մեկին՝ Հյուսիսային Կորեայի զինծառայողները նախ կրակել են, ապա յուղ լցրել վրան ու հրկիզել:
Իսկ այսպիսի եզրակացության են եկել հետախուզական տարբեր տվյալներն ուսումնասիրելուց հետո: Տղամարդն անհետացել էր սահմանին պարեկություն անող նավից, այնուհետեւ հայտնաբերվել հյուսիսային՝ հարեւանի ջրերում:
Հարավկորեական կողմը չի բացառում, որ այդպես են վարվել՝ համավարակի հնարավոր տարածումը կանխելու համար:
Սեուլը խստորեն դատապարտել է այդ դաժան արարքը, պահանջել հարեւան պետությունից բացատրություն տալ ու պատժել մեղավորներին: Փհենյանը դեռ չի մեկնաբանել այս հայտարարությունը: