06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Կառավարությունն ընդունել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցապատման գործընթացը կանոնակարգելու և կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու ու դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում:
Ըստ հիմնավորման, արդյունքում՝ համապարփակ կկարգավորվի Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցապատման գործընթացը: Մեկ այլ որոշմամբ էլ կամրջի կառուցման համար անհրաժեշտ տարածքները ճանաչվել են հանրության գերակա շահ:
Արդեն իսկ պատրաստ են նախագծային փաստաթղթերը, որոնց համաձայն՝ կամրջի կառուցման արդյունքում ազդեցության են ենթարկվում ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքում գտնվող 3 միավոր համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի որոշ հատվածներ: Ազդակիր հողամասերի օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը առաջարկվում է սահմանել 2020 թվականի դեկտեմբերի 25-ը: