450 դիտում, 2020.09.24 16:34

ՍԴ-ում սկսվել է առաջադրումների փուլը. Արևիկ Պետրոսյան

ՍԴ-ում սկսվել է առաջադրումների փուլը. Արևիկ Պետրոսյան

Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստն ընդմիջվել է կարճատև ժամանակով: Մինչ այս պահը քննարկվել է դարձյալ նիստը դռնբաց անցկացնելու հարցը. այն բարձրացրել է Վահե Գրիգորյանը: Նա էլ հարցը ավելի ուշ հետ է վերցրել, քանզի քննարկումների արդյունքում հասկացել են, որ դժվար կլինի կազմակերպել լրատվամիջոցների ներկայությունը, քանի որ մեծ դահլիճը վերանորոգվում է, եւ անհրաժեշտություն կառաջանա նիստն այլ տեղում անցկացնել, ինչն այս պահին անհնար է:

Արևիկ Պետրոսյանը նաև նշել է,որ  այս պահին արդեն սկսվել է առաջադրումների փուլը: Դատավորներից մեկն ինքնաառաջադրվել է, ևս մեկի թեկնածությունն էլ առաջադրել են:

Yerkirmedia.am-ի լրագրողի կանխատեսմանը, թե ինքնաառաջադրվողը եղել է Երվանդ Խունդկարյանը, իսկ առաջադրել են Արման Դիլանյանի թեկնածությունը, Պետրոսյանը պատասխանել է, որ լրագրողն իր կանխատեսման մեջ մասնակի է ճիշտ: