236 դիտում, 2020.09.24 15:56

Բելառուսում ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ

Բելառուսում ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ

Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալությունից հետո Եվրամիությունը մեկ անգամ եւս հայտարարել է, որ չի ճանաչում նրան որպես Բելառուսի օրինական նախագահ ու կվերանայի այդ երկրի հետ հարաբերությունները:

Բացի այդ, երդմնակալությունից հետո Մինսկում եւ Բելառուսի այլ քաղաքներում հարյուրավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել:

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ ու բիրտ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Առնվազն 160 մարդ բերման է ենթարկվել: