18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալությունից հետո Եվրամիությունը մեկ անգամ եւս հայտարարել է, որ չի ճանաչում նրան որպես Բելառուսի օրինական նախագահ ու կվերանայի այդ երկրի հետ հարաբերությունները:
Բացի այդ, երդմնակալությունից հետո Մինսկում եւ Բելառուսի այլ քաղաքներում հարյուրավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել:
Ոստիկանությունը ջրցան մեքենաներ ու բիրտ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Առնվազն 160 մարդ բերման է ենթարկվել: