284 դիտում, 2020.09.24 15:49

ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ հագուստ ներկրողների բարձրացրած խնդիրները լուծված են

ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ հագուստ ներկրողների բարձրացրած խնդիրները լուծված են

Հագուստ ներկրողների բարձրացրած խնդիրները լուծված են: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Պետական եկամուտների նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Ինչպես տեսնում եք՝ ակցիա էլ չեն անում, հարցը կարգավորվել է ՊԵԿ-ի ու հագուստի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսվարողների համատեղ աշխատանքով։ Այսպես ասեմ՝ հարցը լուծված է», - ասել է ՊԵԿ նախագահը։