342 դիտում, 2020.09.24 14:59

Մանվել Գրիգորյանի որևէ գույք պետությանը չի նվիրաբերվել. Նարեկ Բաբայան

Մանվել Գրիգորյանի որևէ գույք պետությանը չի նվիրաբերվել. Նարեկ Բաբայան

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի տեղեկացմամբ՝ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որևէ գույք պետությանը չի նվիրաբերվել:

«Հայտարարություններ արվել է իր պաշտպանական կողմից, դրանից հետո որևէ բան տեղի չի ունեցել, քանի որ դատախազությունը ներկայացրել էր, որ այս փուլում նպատակահարմար չէ, որ պետությունն այդ գույքը նվեր ընդունի», -նշել է Բաբայանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: