կարևոր
901 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-24 14:16

Իսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Իսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Իսպանիայի Սենատը սեպտեմբերի 23-ին վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելուն կողմ է քվեարկել 243 խորհրդարանական, դեմ քվեարկողներ չեն եղել:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: