248 դիտում, 2020.09.24 13:47

ՍԴ-ում դեռևս նախագահի թեկնածուների առաջադրման, ինքնաառաջադրման գործընթացը չի սկսվել

ՍԴ-ում դեռևս նախագահի թեկնածուների առաջադրման, ինքնաառաջադրման գործընթացը չի սկսվել

 Սահմանադրական դատարանի դատավորները աշխատակարգային նիստում դեռևս չեն հասել նախագահի թեկնածուների առաջադրման, ինքնաառաջադրման գործընթացին, քննարկման առարկան դեռ այլ հարց է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

«Թեկնածուների առաջադրման, այդ թվում ինքնաառաջադրման գործընթացը դեռևս չի մեկնարկել»,-ասել է նա:

Աշխատակարգային նիստում սեպտեմբերի 24-ի առավոտից կրկին քննարկման առարկա է դարձել լրատվամիջոցների կողմից նիստի հնարավոր լուսաբանման հարցը:

Հարցին, թե այդ հարցի քննարկումից հետո թեկնածուների հարցը կքննարկե՞ն արդյոք, Շաթիրյանն ասել է՝ կարծում է,  որ այո: Անդրադառնալով հնարավոր թեկնածուներին՝ նա նշել է՝ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է:

ՍԴ աշխատակարգային նիստն ընդմիջվել է: Կմեկնարկի ժամը 14:00-ին:

Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում պետք է փակ գաղտնի քվեարկությամբ ընտրի դատարանի նախագահ: ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին ընտրել է սեպտեմբերի 15-ին: Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնել են սեպտեմբերի 17-ին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը: