29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Սահմանադրական դատարանի դատավորները աշխատակարգային նիստում դեռևս չեն հասել նախագահի թեկնածուների առաջադրման, ինքնաառաջադրման գործընթացին, քննարկման առարկան դեռ այլ հարց է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:
«Թեկնածուների առաջադրման, այդ թվում ինքնաառաջադրման գործընթացը դեռևս չի մեկնարկել»,-ասել է նա:
Աշխատակարգային նիստում սեպտեմբերի 24-ի առավոտից կրկին քննարկման առարկա է դարձել լրատվամիջոցների կողմից նիստի հնարավոր լուսաբանման հարցը:
Հարցին, թե այդ հարցի քննարկումից հետո թեկնածուների հարցը կքննարկե՞ն արդյոք, Շաթիրյանն ասել է՝ կարծում է, որ այո: Անդրադառնալով հնարավոր թեկնածուներին՝ նա նշել է՝ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է:
ՍԴ աշխատակարգային նիստն ընդմիջվել է: Կմեկնարկի ժամը 14:00-ին:
Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում պետք է փակ գաղտնի քվեարկությամբ ընտրի դատարանի նախագահ: ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին ընտրել է սեպտեմբերի 15-ին: Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնել են սեպտեմբերի 17-ին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը: