460 դիտում, 2020.09.24 13:38

Նոր հակառեկորդ. մեկ օրում Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 259 դեպք

Նոր հակառեկորդ. մեկ օրում Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 259 դեպք

Սեպտեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 259 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 4399 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Հյուրանոցներում այս պահի դրությամբ բուժվում է կորոնավիրուսով վարակված 640 պացիենտ:

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 62 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1705 մարդ: Վարակից երկրում մահացել է 25 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5390 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 836 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: