496 դիտում, 2020.09.24 13:21

Ռուսաստանի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի

Ռուսաստանի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի

Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել է «Ռուսաստանի դաշնակիցներ» թեմայով գնահատական, որտեղ գնահատում է ՀԱՊԿ-ի շրջանակներում գործընկերների դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Կառավարության նիստում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում այդտեղ Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ:

Իր հերթին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքոական օրակարգին: «Առաջիկայում ԱՄՆ-ի հետ ունենալու ենք ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը: «Հույս ունենք, որ այն կորոնավիրուսի պատճառով որևէ սահմանափակում չի ունենա: Կարևոր է ընդգծել, որ մենք մեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում և դա շարունակելու ենք: ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ռուսաստանը մեզ համար շատ կարևոր գործընկերներ են:

Առաջիկայում սպասվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ Երեւանում: Նաև Իրանի հետ շատ ինտենսիվ հարաբերություններ ունենք: Վրաստանի հետ մեր հարաբերություններն ավանդաբար ջերմ են: Մենք հետևողականորեն արտաքին քաղաքականության մասին մեր պատկերացումները, որտեղ, իհարկե, կան որոշակի նյուանսներ, որոնք գուցե թե սովորական չեն, շարունակելու ենք մեր քաղաքական ուղեգիծը»,- ասել է Վարչապետը: