24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել է «Ռուսաստանի դաշնակիցներ» թեմայով գնահատական, որտեղ գնահատում է ՀԱՊԿ-ի շրջանակներում գործընկերների դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Կառավարության նիստում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում այդտեղ Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ:
Իր հերթին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքոական օրակարգին: «Առաջիկայում ԱՄՆ-ի հետ ունենալու ենք ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը: «Հույս ունենք, որ այն կորոնավիրուսի պատճառով որևէ սահմանափակում չի ունենա: Կարևոր է ընդգծել, որ մենք մեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում և դա շարունակելու ենք: ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ռուսաստանը մեզ համար շատ կարևոր գործընկերներ են:
Առաջիկայում սպասվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ Երեւանում: Նաև Իրանի հետ շատ ինտենսիվ հարաբերություններ ունենք: Վրաստանի հետ մեր հարաբերություններն ավանդաբար ջերմ են: Մենք հետևողականորեն արտաքին քաղաքականության մասին մեր պատկերացումները, որտեղ, իհարկե, կան որոշակի նյուանսներ, որոնք գուցե թե սովորական չեն, շարունակելու ենք մեր քաղաքական ուղեգիծը»,- ասել է Վարչապետը: