212 դիտում, 2020.09.24 12:29

Հակաճգնաժամային 1-ին և 2-րդ միջոցառումներով սուբսիդավորման ենթակա պորտֆելը կազմել է 119 մլրդ դրամ

Հակաճգնաժամային 1-ին և 2-րդ միջոցառումներով սուբսիդավորման ենթակա պորտֆելը կազմել է 119 մլրդ դրամ

Կառավարության հակաճգնաժամային 1­-ին և 2-րդ միջոցառումների շրջանակում սուբսիդավորման ենթակա պորտֆելի չափը երեկվա դրությամբ կազմել է 119 միլիարդ դրամ: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ավելացնելով, որ կառավարությունն այդ չափով վարկային պորտֆել է սուբսիադվորելու, ինչն էական նշանակություն ունի բիզնեսի համար:

«Երեկվա դրությամբ հայտերի քանակը 32-ն է, 28-ը բավարարված են, բավարարված հայտերի ծավալով մենք կսուբսիդավորենք մոտ 8 միլիարդ դրամին համարժեք վարկային պորտֆել, բայց ավելի կարևոր է այն հանգամանքը, որ շուրջ 3 միլիարդի ներդրում է իրականացվել սեփականատերերի կողմից»,- ասել է Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ երեք ամսվա համար ունեն բավականին լավ դինամիկա, իսկ հետագա արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացնեն: