238 դիտում, 2020.09.24 12:13

Կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված գործում է 100 տոկոսով թափանցիկ

Կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված գործում է 100 տոկոսով թափանցիկ

Կորոնավիրուսային հիվանդության հետ ապրելու տրամաբանության շրջանակում պետք է շարունակել կրել դիմակներ, պահել սոցիալական հեռավորություն և հաճախ լվանալ ձեռքերը: Այս մասին կառավարության նիստում նշել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ կան գործոններ, որոնք դժվար են կառավարվում:

«Մասնավորապես, հասարակական տրանսպորտում վիրուսի տարածման ուղիղ ռիսկի գործոնը»,- ասել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ի վերջո, բոլոր երկրները մոտավորապես նույն իրավիճակում են լինելու: «Զարգացումները դա են ցույց տալիս, Եվրոպայում երկրորդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված 100 տոկոսով թափանցիկ է գործում՝ չթաքցնելով որևէ թիվ: