268 դիտում, 2020.09.24 10:45

Մարալիկում այրվել է 40 հա խոտածածկույթ

Մարալիկում այրվել է 40 հա խոտածածկույթ

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։39-ին  ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի «Ղռխ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ղուլիգյոլ» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:17-ին, մարվել՝ 17:27-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ: