282 դիտում, 2020.09.24 09:49

ՃՏՊ՝ Իսակովի պողոտայում. տուժածներ չկան

ՃՏՊ՝ Իսակովի պողոտայում. տուժածներ չկան

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 24-ին՝ ժամը 04:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Ա․) բախվել է մայթեզրի արգելապատնեշին և շրջվել․ տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան: