392 դիտում, 2020.09.24 00:50

Վարչապետի որոշմամբ՝ շնորհակալագրերով խրախուսվել են կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրում ունեցած բուժաշխատողներ և այլ ոլորտների ներկայացուցիչներ

Վարչապետի որոշմամբ՝ շնորհակալագրերով խրախուսվել են կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրում ունեցած բուժաշխատողներ և այլ ոլորտների ներկայացուցիչներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի անկախության 29-ամյակի առթիվ շնորհակալագրերով խրախուսվել են նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի դեմ պայքարի գործում բարձր պատասխանատվություն ցուցաբերած բժիշկները, առողջապահության ոլորտի այլ աշխատակիցներ և այլն:

Կառավարության կայքում որոշումն ամբողջությամբ հրապարակվել է, որը ներկայացնում ենք ստորև.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`

1. Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի առթիվ՝ աշխատանքային գործունեության ընթացքում ներդրած ավանդի, կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի դեմ պայքարի գործում ցուցաբերած բարձր պատասխանատվության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել՝

Լիանա Սամվելի Թորոսյանին - Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ

Լուսինե Բաբկենի Պարոնյանին - Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցողով պայմանավորված և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ

Շուշան Բաբկենի Սարգսյանին - Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի վիրուսաբանական լաբորատորիայի վարիչ

Արմինե Գևորգի Ղազազյանին - Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի հատուկ վտանգավոր վարակների և կենդանի կուլտուրաների փորձարարական լաբորատորիայի վարիչ

Կարեն Մարտինի Աթոյանին - Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ

Ռուդոլֆ Ռոբերտի Ավանեսյանին - Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ճառագայթային,քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի հրահանգիչ

Անի Մինասի Հարությունյանին - Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչ՝ հոգեբան

Թաթուլ Վաչագանի Ներսիսյանին - Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի վարորդ փրկարար

Հովիկ Կամոյի Հովակիմյանին - Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի վարորդ փրկարար

Արթուր Սամվելի Խուդինյանին - Ոստիկանության գնդապետ, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ

Արամ Կարենի Դադոյանին - Ոստիկանության մայոր, Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի 6-րդ սպայական դասակի ավագ տեսուչ

Գրիգոր Ավետիքի Ավետիսյանին - Ոստիկանության կապիտան, Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (1033 զորամաս) հասարակական կարգի պահպանության հատուկ վաշտի հրամանատար

Խաչիկ Վաղինակի Մահտեսյանին - Ոստիկանության ավագ լեյտենանտ, Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (1032 զորամաս) հասարակական կարգի պահպանության հատուկ վաշտի հրամանատար

Արթուր Գառնիկի Ալեքսանյանին - Ոստիկանության ավագ, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի ոստիկանության 3-րդ (հատուկ) գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ոստիկան

Արթուր Աշոտի Ասոյանին - Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար

Տարոն Սամվելի Հակոբյանին - Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ

Արմենուհի Ավետիքի Ավետիսյանին - Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող

Թամարա Բաբկենի Գուրգենյանին - Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետ

Աննա Վոլոդյայի Հարությունյանին - Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ

Արման Սամվելի Ավետիսյանին - Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան

Անահիտ Բունիաթի Զատիկյանին - Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչի պաշտոնակատար

Նելլի Վոլոդիայի Աբրահամյանին - Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերակսկողության բաժնի ավագ տեսուչ

Ատոմ Իլյայի Պողոսյանին - Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի բյուջետային գործընթացի պատասխանատու

Հասմիկ Գագիկի Մանասյանին - Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ

Արթուր Արամայիսի Արաբաչյանին - Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի պետ

Սիփան Սարգսի Ստեփանյանին - Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության գլխավոր մասնագետ

Արթուր Համբարձումի Շատվորյանին - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Լևոն Անդրանիկի Գուլքանյանին - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի պետ

Վահե Մաքսիմի Դանիելյանին - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սննդամթերքի անվտանգության վարչության պետ

Խոսրով Հովհաննեսի Հարությունյանին - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետական տեսուչ։

Հիշեցնենք, որ այս հրամանագրից մեկ օր առաջ՝ Սեպտեմբերի 23-ին, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները բաց նամակով դիմել էին հանրապետության նախագահին ու վարչապետին՝ իրենց զարմանքն ու դժգոհությունը հայտնելով Հայաստանի Անկախության 29-ամյակի առիթով բուժաշխատողներին պարգեւատրվածների շարքում իրենց աշխատակազմից որեւէ մեկին չընդգրկելու առիթով։ 

Մասնավորապես նամակում ասվում է, որ  պարգեւատրվողների մեջ չկա առաջին իսկ օրից կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական բեռը կրող «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնից որեւէ մեկը: Ըստ բուժանձնակազմի ենթադրության՝ պատճառը հիվանդանոցի նկատմամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կանխակալ վերաբերմունքն է, ինչի մասին եղել են բազում հրապարկումներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ հրաժարական տվեց հիվանդանոցի գլխավոր տնօրեն Մհեր Դավիդյանցը։ Նա ամիսներ շարունակ համակարգում էր համավարակի դեմ պայքարի կարեւոր ուղղություններից մեկը։