176 դիտում, 2020.09.23 23:38

Չինաստանը կթույլատրի առանձին կատեգորիաների օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր

Չինաստանը կթույլատրի առանձին կատեգորիաների օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր

Չինաստանը սեպտեմբերի 28-ից կթույլատրի օտարերկրյա այն քաղաքացիների մուտքը, որոնք երկրում ապրելու գործող թույլտվություն ունեն: Այդ մասին ասվում է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ:

«2020 թվականի սեպտեմբերի 28-ից օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք Չինաստանում ապրելու գործող թույլտվություն ունեն աշխատելու, անձնական գործերի համար եւ վերամիավորման նպատակով, կկարողանան երկրի մուտք գործել. հարկավոր կլինի, որ նրանք կրկին անգամ դիմեն այցագրերի ձեւակերպման համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Երկրի ԱԳ նախարարությունը մարտի 28-ից արտասահմանից կորոնավիրուսային վարակի ներբերումը կանխարգելելու շրջանակներում արգելել է գործող այցագրերով օտարերկրացիների մուտքը երկիր, բացառությամբ դիվանագետների եւ մի քանի այլ կատեգորիաների անձանց: