284 դիտում, 2020.09.23 23:30

Ռեալը կարող է 100 միլիոն եվրո վճարել Մբապեի համար, եթե նա ՊՍԺ-ի հետ պայմանագիրը չերկարաձգի

Ռեալը կարող է 100 միլիոն եվրո վճարել Մբապեի համար, եթե նա ՊՍԺ-ի հետ պայմանագիրը չերկարաձգի

L’Equipe-ը գրում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի համար մադրիդյան թիմը կարող է 100 միլիոն եվրո վճարել 2021-ին, եթե Մբապեն չերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։

Transfermarkt պորտալը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Նրա ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Լիվերպուլը»։